Գլխավոր Հասարակություն Ուր են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները. փոխվարչապետ

Ուր են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները. փոխվարչապետ

0

Անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները փոխանցվել են պետբյուջե: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Այս մասին հայտնում է News.am

Նրա խոսքով՝ ռազմական դրության պայմաններում դա թույլ է տվել բոլոր ծախսերն իրականացնել առավելագույնս արագ եւ ժամանակին: Այդ թվում եղել են նաեւ խոշոր ծախսեր:

«Պետբյուջեի շրջանակում միջոցների ծախսման մասին հաշվետվություն կներկայացվի մայիսին խորհրդարանում լսումների ժամանակ: Առաջին հերթին այդ հաշվետվությանը հնարավոր կլինի ծանոթանալ Ազգային ժողովում»,-նշեց Գրիգորյանը:

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում հիմնադրամին է փոխանցվել մոտ 170 մլն դոլար:

Մեկնաբանել