Գլխավոր Без рубрики Սահմանամերձ համայնքը ոչ թե թերություն, այլ առավելություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանամերձ համայնքը ոչ թե թերություն, այլ առավելություն․ Նիկոլ Փաշինյան

0

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կկատարվեն։ Որոշումը կառավարությունը պատրաստվում է գրավոր ընթացակարգով ընդունել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ կավելանան Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի եւս 39 համայնքներ։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց, թե ընդհանուր ռազմավարությունը պետք է լինի այնպիսին, որ անվտանգային այնպիսի միջավայր ձեւավորվի ՀՀ-ի շուրջ, որ սահմանամերձ համայնք լինելն ինքնին զարգացման խոչընդոտ չնշանակի։

«Այս փուլում, հաշվի առնելով մեր անվտանգային միջավայրը կամ հետպատերազմյան ոչ լիարժեք վիճակը, որոշում ենք ընդունում, բայց մեր ռազմավարությունն այն է, որ սահմանամերձ գյուղ լինելը անվտանգային առումով զարգացման խոչընդոտ չնշանակի, դա դառնա ոչ թե թերություն, այլ լինի առավելություն»,-ասաց Փաշինյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել է marzer.am-ը, համաձայն սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի՝ տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում եւ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում։

Մեկնաբանել