
«Լալվարի» անտառտնտեսության տնօրենից Լոռու մարզային փրակարարական վարչության 911 ծառայություն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Թումանյանի տարածաշրջանի Քարինջ գյուղի հյուսիս-արեւելյան հատվածում «Քարինջսար» կոչվող սարալանջին՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել թիվ Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ,պարզվել է, որ այրվում է ընդհանուր մոտ 40 հա տարածք, որից 2 հա անտառածածկ հատվածում՝ խաշամ եւ մոտ 38 հա անտառամերձ հատվածում՝ խոտածածկույթ։ Կրակի ճակատային հատվածը կազմում է մոտ 2 կմ։ Ժ.20։01-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են՝ առավոտյան վերսկսելու նպատակով։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար՝ փ/ծ փոխգնդապետ Բարսեղյանի գլխավորությամբ եւ անտառտնտեսության 7 աշխատակից՝ «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն Ղարագյոզյանի գլխավորությամբ։
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն