Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված եւ Հայաստան վերադարձած 5 գերիներին:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված եւ Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։
Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: