Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Միրգն ու բանջարեղենը ամենաթանկը Վաղարշապատում են եղել

Միրգն ու բանջարեղենը ամենաթանկը Վաղարշապատում են եղել

0

Վաղարշապատ քաղաքում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, հանրապետությունում ամենաբարձր գնաճն է արձանագրվել: Ընդհանրապես հանրապետության բոլոր քաղաքներում էլ նշյալ ժամանակահատվածում ապրանքները թանկացել են: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած փաստաթղթից: Սպառողական գներն, ըստ կոմիտեի, աճել են 1.6-2.5%-ով: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 2.3%-ով: 2021թ. հունվարին, 2020 թ. հունվարի համեմատ, 6.4%-ով հիմնականում թանկացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները: Դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ է արձանագրվել: Գնաճին մեծապես նպաստել են նաեւ մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% եւ 23.0% թանկացումները: Բանջարեղենի ապրանքային խմբում 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին, 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 12.0%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ`9.5% գնաճ:

Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել