Փետրվարի 7-ին, ժամը 06:00-ի սահմաններում «Վեդիի ծննդատուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում երեխա է հանկարծամահ եղել: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով եւ հետաքննչական բաժանմունքների ծառայողները:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 7 օրական Սիլվի Վ.-ն է: Արդեն ոստիկանությունում մահացածի 39-ամյա մայրը ոստիկաներին հայտնել է, որ իր երեխան մահացել է Վեդիի ծննդատան բուժաշխատողների սխալի հետեւանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ծնվելուց հետո 4 օր մնացել է հվանդանոցում, ապա հարազատները տեղափոխել են տուն եւ այդ օրը՝ փետրվարի 7-ին, երեխան մահացել է: