
Հունվարի 29-ին ՀՖՖ-ն հայտարարեց, որ «Սեւան» ֆուտբոլային ակումբը ՖԻՖԱ-ի որոշման համաձայն զրկվել է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից։

Խնդիր էր առաջացել թիմում վարձավճարով հանդես եկած Դարկո Ենոքի եւ «Սեւան» ակումբի միջեւ։
Այսօր արդեն «Սեւանի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ բոլոր խնդիրները լուծում են ստացել, եւ «Սեւան» ակումբը կարող է նոր ֆուտբոլիստներ գրանցել։