Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքում անվտանգության բազմաթիվ ծրագրեր են պետք․ «Ժողովուրդ»

Սյունիքում անվտանգության բազմաթիվ ծրագրեր են պետք․ «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Սյունիքից ընտրված անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը

Սյունիքի մասին ամենաշատն են խո­սում, ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մի հատվածը պնդում է՝ ճանապարհներին ադրբեջանցիների կարող ենք հանդիպել, մի հատվածը պնդում է, թե դրանք ռուս խաղաղապահներն են, ոմանք ասում են, որ այնտեղ ապրելն այլեւս անվտանգ չէ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում: Այցեցե՞լ եք Սյունիք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ հիմա:

-Ցավոք, դա ոչ թե պատմություն է, այլ իրականություն, որտեղ ապրում են սյունեցիներն ամեն օր՝ տեսնելով սահմանամերձ բնակավայրերը: Նրանք այնտեղ ապրում են՝ ամեն օր իրենց պատշգամբից տեսնե­լով ադրբեջանցի զինվորներին: Սա չի կարող մտահոգիչ չլինել սյունեցիների հա­մար: Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապար­հով անցնելիս տեսնում ես զինված ադր­բեջանցու, որը կանգնած է հենց ճանա­պարհի վրա:

Իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են, թե Սյու­նիքն անվտանգ է, բայց չեն ասում, թե ինչ­պես է անվտանգ, եւ իրենք անվտանգու­թյան ինչպիսի երաշխիքներ են տալիս:

Ես կարծում եմ, որ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնել այնտեղի անվ­տանգությունն իրականացնելու համար:

Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել