Փետրվարի 12-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տեղի ունեցավ 2021թ. ձմեռային առաջին զորակոչը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին ճանապարհելու էր եկել։ Մինչեւ հանդիսավոր արարողության սկիզբը՝ մարզպետը զրուցեց նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ։
«Այս երկու տարիները պետք է ձեզ համար լինեն հպարտության, հաղթանակների, կայացման, նոր ընկերության , ձեր ապագան ավելի հաստատակամ ու համարձակ դարձնելու տարիներ:
Բարով գնաք, փառքով ծառայեք եւ բարով հետ գաք»,- Հայկ Չոբանյանը: