Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետի մոտ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետի մոտ

0

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ մարզպետին դիմեցին հիմնականում աշխատանքի տեղավորման, բիզնեսի աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալական աջակցության եւ վիրավոր զինծառայողի բուժման հարցերով:

Ներկայացված խնդրներից մի մասին լուծում տրվեց հենց տեղում. մասնավորապես՝ մարզպետարանը հնարավորության սահմաններում դրամական աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքի, կլուծի նաեւ վառելափայտի հարցը:

Ինչ վերաբերում է զինծառայողի բուժման խնդրին, ապա այս հարցում մարզի ղեկավարի դիրքորոշումը հստակ է՝ աջակցություն անպայման տրամադրվելու է, պետությունն իր պարտավորությունը բարեխղճորեն կկատարի, հարցը լուծում կստանա կամ դեղորայքային ապահովմամբ, կամ՝ դրամական աջակցությամբ:

Ներկայացված մյուս խնդիրները, մարզպետի հանձնարարականի համաձայն՝ կքննարկվեն եւ դրանց ընթացք կտրվի սահմանված ժամկետներում:

Մեկնաբանել