Գլխավոր Արտակարգ 30-ամյա գորիսեցին նախնական վարկածով ինքնասպան է եղել

30-ամյա գորիսեցին նախնական վարկածով ինքնասպան է եղել

0

2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Գորիս քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի քննիչները եւ իրականացրել զննություն:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի 30-ամյա բնակիչը, իր տան ննջասենյակում, ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող «АК» տեսակի ինքնաձիգից  ծնոտի ուղղությամբ կրակոց արձակելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «АК» տեսակի ինքնաձիգը` ապահովիչը մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում` 1 փամփուշտ: Վերցվել են կրակոցի արգասիքներ, հագուստներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել