Գլխավոր Հասարակություն Երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. զգացվել է Երեւանում ու 5...

Երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. զգացվել է Երեւանում ու 5 մարզերում

0

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`  Հայաստան`   Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնու, են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել