Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը մասնակցել են Ախուրյանի համայնքապետարանում անցկացված հանրային լսմանը, որի ժամանակ քննարկվել է համայնքի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու և համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Ախուրյան խոշորացված համայնքում 2020 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր, նրանցից մեկը կավարտվի 2021-ին։ Այս տարի ներկայացվել են ևս 4 ծրագրեր, որոնք վերաբերում են ճանապարհաշինությանը, բազմաբնակարան շենքերի կտուրների նորոգմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, ինչպես նաև տեխնիկայի կայանի հիմնմանը։