Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:
Հիշեցնենք, այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: