Գլխավոր Без рубрики Տեսանյութ. Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի հարեւանությամբ կրակում են փոքր եւ խոշոր...

Տեսանյութ. Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի հարեւանությամբ կրակում են փոքր եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ

0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել ու տեսանյութ տեղադրել․ «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»:

Մեկնաբանել