Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրում 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, 1...

Արմավիրում 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, 1 զոհ, 2 վիրավոր

0

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղեւորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

 

Մեկնաբանել