Գլխավոր Արտակարգ Երկրաշարժի խուճապի ժամանակ հոսպիտալացված հղիներից մեկին վաղը կեսարյան հատում կանեն

Երկրաշարժի խուճապի ժամանակ հոսպիտալացված հղիներից մեկին վաղը կեսարյան հատում կանեն

0

Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, իսկ մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման:

Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան:

Մեկնաբանել