Գլխավոր Հասարակություն Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռեւազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի...

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռեւազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը

0

Տավուշեցի ավագ լեյտենանտ Սամվել Ռեւազյանի անունով է կոչվել հերոսի հարազատ դպրոցի ՆԶՊ-ի դասասենյակը: Այս մասին marzer.am-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի կայք էջից։

«Մենք մեր հերոսներին շնորհակալություն հայտնելով պետք է զարգացնենք թիկունքը, որը իրենք տարիներ շարունակ պաշտպանել են քրտինքով, արյունով եւ մտքով»,- Հայկ Չոբանյան:

Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում ՆԶՊ-ի դասասենյակն ավանակոչվել է զինղեկ, ավագ լեյտենանտ Սամվել Ռեւազյանի անունով: Սամվել Ռեւազյանը դպրոցում է աշխատել 3 տարի. կարճ ժամանակահատվածում զինվորականը հասցրել է լինել ամենասիրելի ուսուցիչներից եւ գործընկերներից մեկը:

Դասասենյակի անվանակոչմանը նվիրված միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Սամվել Ռեւազյանի մարտական ընկերները, ընտանիքի անդամները:

«Ուսուցչի, աշակերտի եւ ընդանրապես մարդու կյանքի, ապրելու արժեքները պետք է լինեն հայրենասիրությունը, մարդասիրությունը, նվիրվածությունը, արժանապատիվ ապրելը, լավ ծնող, զավակ լինելը, ինչպիսին մեր հերոսներն են եւ Սամվել Ռեւազյանը` իր ամբողջ կյանքի ընթացքում»,- Հայկ Չոբանյանը:

Ավագ լեյտենանտ Սամվել Ռեւազյանը 17 տարի շարունակ անձնվիրաբար պաշտպանել է Տավուշի սահմանները: Պատերազմի օրերին ՈՄԱ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Արցախի համար մղվող մարտերին:
Վերջին մարտը եղել է նոյեմբերի 9-ին՝ Թաղավարդի համար մղվող մարտերի ընթացքում:

Մեկնաբանել