
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի եւ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի եւ ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը եւ գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:

Քննարկումներից, քաղաքացիական պաշտպանության կարողությունների եւ միջոցների ուսումնասիրությունից հետո անցկացվել է նաեւ ուսումնավարժություն, որի ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարման, հավաքի, խնդրների հաստատման եւ ապա նաեւ զեկույցների ներկայացման աշխատանքներ:
Ուսումնավարժության սցենարով պայմանավորված՝ խնդիր է դրվել Տեսչական մարմնի գործունեությունը փոխադրել «Ռազմական դրության» աշխատանքային ռեժիմի եւ անհապաղ գործողության մեջ դնել քաղաքացիական պաշտպանության պլանը: Մասնակիցները, համաձայն ՍԱՏՄ գործունեության աշխատանքային ռեժիմների փոփոխման եւ քաղաքացիական պաշտպանության պլանների, անցկացրել են սցենարով առաջադրված խնդիրների լուծման աշխատանքներ, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ ըստ աստիճանակարգության: