Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169255 դեպքի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 684640 վերջին մեկ օրում` 2802 նոր թեստավորում: