Գլխավոր Արտակարգ Այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը մարում է

Այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը մարում է

0

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երեւանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

ԱԻՆ-ը հորդում է չնպաստել կեղծ լուրերի եւ խուճապի տարածմանը, հետեւել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին եւ նշում, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»։

Մեկնաբանել