Աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ երեկ՝ փետրվարի 16-ին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացված քաղաքացիների մոտ դրական դինամիկա կա, բուժման ընթացքի մեջ են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ Վանաձորում տարեդարձի խնջույքի մասնակցած 10 մարդ հոսպիտալացվել է աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։
Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկն ասաց, որ դեռեւս դուրս գրված քաղաքացի չկա. «Այս պահին ջերմություն չունեն։ Փսխումները դադարել են։ Սիստեմաները ստանում են, ընդհանուր լավ են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում