Գլխավոր Без рубрики Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չե՞ն

Խնձորեսկն ու Քարահունջը սահմանամերձ չե՞ն

0

Ինչպես արդեն տեղեկացրել է marzer.am-ը, կառավարությունը հաստատել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ցանկը։ Այդ ցանկում չկան Սյունիք մարզի Խնձորեսկ ու Քարահունջ բնակավայրերը։

Խնձորեսկն ու Քարահունջը մտնում են Գորիս խոշորացված համայնքի կազմի մեջ։ Գորիս քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է։

«Հույս ունեմ, որ Խնձորեսկ եւ Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալը ընդամենը տեխնիկական վրիպում է։ Չի կարելի թշնամուն բերել հասցնել բնակիչների քթի տակ ու ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։

Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։ Իրավիճակը նույն է նաեւ Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումները անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելը առայժմ ընդունենք չիմացության արդյունք»։

Մեկնաբանել