Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Ողբերգական դեպք Արարատի մարզում․ թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1...

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր(ֆոտո)

0

Այսօր ՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է, որ տուժածներ լինեն։

Ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 49-ամյա Վահե Վարդանյանի դին։ Իսկ նշված վայրից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մասիսի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Նորիկ Եսայանը, ապա տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել