Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարեւանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ եւ ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։