Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ընդ որում, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ ուժգնությամբ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների, աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +4 +6:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը` -5 -10, ցերեկը` 0 -5,
Կոտայքում գիշերը` -3 -8, ցերեկը` 0 -5,
Կոտայքի նախալեռներում գիշերը` 0 -2, ցերեկը` +3 +5,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -3 -8, ցերեկը` 0 -5,
Լոռիում գիշերը` -4 -8, ցերեկը` 0 -4,
Տավուշում գիշերը` -3 -6, ցերեկը` -2 +2,
Արագածոտնի լեռներում գիշերը` -4 -9, ցերեկը` 0 -5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 -2, ցերեկը` +3 +5,
Արարատում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +7,
Արմավիրում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +7,
Վայոց Ձորի լեռներում գիշերը` -4 -9, ցերեկը` 0 -5,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +7,
Սյունիքի հովիտներում գիշերը` -3 +1, ցերեկը` +2 +5,
Սյունիքի նախալեռներում գիշերը` -3 -6, ցերեկը` 0 -4,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 -3, ցերեկը` +1 +4: