Գլխավոր ԵՐԵւԱՆ Մինչեւ կեսօր ուժեղ քամիները կպահպանվեն․ կան ավերածություններ

Մինչեւ կեսօր ուժեղ քամիները կպահպանվեն․ կան ավերածություններ

0

Երեւանում ուժեղ քամիների հետեւանքով ավերածություններ են գրանցվել:  Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես եւ կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։

Ուժգին քամիներ կան նաեւ մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչեւ կեսօր ուժեղ քամիները դեռեւս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել