«Կառավարության որոշման համաձայն մինչեւ 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի:
Ներկայում մինչեւ 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից:
Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։