Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Վարչապետը հանդիպել է շիրակցի գերեվարվածների հարազատների հետ

Վարչապետը հանդիպել է շիրակցի գերեվարվածների հարազատների հետ

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 17-ին, Շիրակի մարզպետարանում հանդիպում է ունեցել  շիրակցի գերեվարվածների հարազատների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Նշենք, որ փետրվարի 10-ին, գերեվարվածների  ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի- Երեւան ավտոճանապարհը, ապա Շիրակի մարզպետի եւ  ոստիկանապետի ջանքերով պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհը բացելու՝ պայմանաով, որ նրանք կհանդիպեն ԱԱԾ տնօրենի հետ։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ Շիրակի մարզ այց են պլանավորում, որտեղ հանդիպումներ կունենան քաղաքացիների հետ, այդ թվում՝ գերիների հարազատների հետ։

Հավելենք՝ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում, վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, քննարկվել են Շիրակի մարզի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրները։

Մեկնաբանել