Գլխավոր Հասարակություն Դատախազությունը հրապարակել է պատերազմում վիրավորների թիվը

Դատախազությունը հրապարակել է պատերազմում վիրավորների թիվը

0

2020թ. ընթացքում Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է նաեւ, որ 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռեւս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողկան աշխատանքների շարունակման հետ:

Ըստ ԱՆի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության եւ բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը, եւ լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:

Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։Փետրվարի 17-ի դրությամբ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուն։

Մեկնաբանել