
«Որոշ համայնքների հետ կապված՝ կան որոշակի առաջարկներ եւ դժգոհություններ, այս պահին կան մի քանի համայնքներ, նաեւ Վարդենիսի տարածաշրջանում, այս պահին ընթանում են քննարկումներ, եւ առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Խնձորեսկ եւ Քարահունջ համայնքները ներառված չեն սահմանամերձ համայնքների ցանկում։