Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ «Պե՛տք չի պարզել եւ զեկուցել, պետք է գնա՛լ եւ լուծե՛լ հարցը»․ Փաշինյանը՝...

«Պե՛տք չի պարզել եւ զեկուցել, պետք է գնա՛լ եւ լուծե՛լ հարցը»․ Փաշինյանը՝ Պապիկյանին

0

Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան, գույքի գրանցման հետ եւ մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանանք աշխատանքներն սկսել այնտեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի Ներիքն Կարմիրաղբյուր գյուղում պուրակի շինարարությանը:

«Սեփականատերերի հետ կապված խնդիրներ են, դատական պրոցեսներ են: Ժառանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասաց նա:

Ի վերջո այդ հարցը լուծվելո՞ւ է: Բա մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել: Բա ո՞ւմ դաշտում է, եթե ձեր դաշտում չի: Գնացել ենք մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, հմաձայնությունները ձեռք են բերել, պարզվում է մինչեւ հիմա չի արվա՞ծ»,-բարկացավ վարչապետը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոստացվավ հետամուտ լինել, ճշտել եւ զեկուցել, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Տենց չի լինի, մենք օգոստոս-սեպտեմբերին գնացել նայել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչեւ հիմա գրանցման հարց կա՞: Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ եւ լուծել հարցը, եւ զեկուցել, որ արված է ամեն ինչ:

Չեմ հասկանում, ուղղակի, գումարը տրված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, տունը գնված է, նախագիծը հաստատված է, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

Մեկնաբանել