Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետն այցելել է Լոռու զորամասեր

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետն այցելել է Լոռու զորամասեր

0

Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գեւորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր եւ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում:

Այցի նպատակն էր կյանքի իրավունքի վերաբերյալ զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկվածության բարձրացումը:

Զորամասերում ՄԻԲԿ պետը ծանոթացել է բուժծառայության կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին եւ որակին, լսել պարտադիր ժամկետային զինծառայողների դիտողություններն ու առաջարկները: ՄԻԲԿ պետը զրուցել է նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Հանդիպումների ընթացքում նշվել է, որ ծառայության ընթացքում իրավունքների խախտման կամ այլ տեղեկատվություն ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին:

Գնդապետ Մարտիրոսյանը հանդիպել է նաեւ զորամասերի հրամկազմի հետ, արձանագրել նրանց ներկայացրած խնդիրներն ու առաջարկությունները:

Մեկնաբանել