Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորի 3-րդ պոլիկլինկայի տնօրենին ազատել են աշխատանքից

Վանաձորի 3-րդ պոլիկլինկայի տնօրենին ազատել են աշխատանքից

0

Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից:

«Այո, տնօրենին ազատել են աշխատանքից, բայց դա շահարկվող քաղաքական թեմաների հետ կապ չունի»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը:

Մարինե Ղազարյանի հավաստմամբ պոլիկլինիկայի անձնակազմը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նման թեմաներ պոլիկլինիկայում չեն շահարկվել եւ դա կապ չունի տնօրենի աշխատանքից ազատման հետ:

«Պոլիկլինիկան իր ամբողջ անձնակազմով քաղաքականությամբ չի զբաղվում, եւ ընդհանրապես բուժհաստատությունը ապաքաղաքականացված հաստատություն է, եւ մենք զբաղվում ենք հիվանդների բուժմամբ եւ սպասարկմամբ: Ընդհանրապես կոլեկտիվում անգամ այդպիսի թեմա կամ զրույց չի եղել»,- մեկնաբանեց Մարինե Ղազարյանը:

 

Մեկնաբանել