Գլխավոր ՀԱՐՑԱԶՈՒՅՑ ՏԻՄ համակարգը վերանո՞ւմ է․ «Ժամանակ»

ՏԻՄ համակարգը վերանո՞ւմ է․ «Ժամանակ»

0

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է շատ վտանգավոր փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում:

Կառավարությունն առաջարկում է օրենքում այսպիսի ձեւակերպում ավելացնել. «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արտակարգ եւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: Ստացվում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը վերացվում է, եւ Հայաստանի համայնքապետերին այլեւս նշանակելու են վարչապետն ու մարզպետները: Հիմա արդեն պարզ է, թե ինչու է երկարաձգվում ռազմական դրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանել