Գլխավոր Արտակարգ Փակ են Բերդ-Ճամբարակ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհները, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում բուք է

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհները, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում բուք է

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները եւ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները եւ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։

Շիրակի եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Տաշիր եւ Ստեփանավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, «Մեղրու սար» եւ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

Տավուշի, Գեղարքունիքի  եւ Արագածոտնի  մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Մեկնաբանել