Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ 26, 17, 43 եւ 18 տարեկան չորս քաղաքացի գողություն էին արել գերեզմանատնից

26, 17, 43 եւ 18 տարեկան չորս քաղաքացի գողություն էին արել գերեզմանատնից

0

Փետրվարի 17-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին բերման են ենթարկել 26, 17, 43 եւ 18 տարեկան չորս քաղաքացիների։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է ալյումինե նախշադետալներ եւ երկաթյա ձողեր՝ հայտնելով, որ դրանք նույն օրը գողացել են Մյասնիկյան գյուղի գերեզմանատնից:

Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գողոնն առգրավվել է:

Շարունակելով բացատրական աշխատանքը՝ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նրանք նախկինում եւս գողություններ են արել։ Փետրվար ամսին Շահումյան փողոցի մի պահեստից գողացել էին մետաղյա աստիճան։ Հունվար ամսին նույն պահեստից գողացել էին մետաղյա խողովակներ, ճաղավանդակ եւ մետաղյա այլ իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասի չափը պարզելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Մեկնաբանել