
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելեց Իջեւանի բժշկական կենտրոն:
Հյուրերը բարձր են գնահատել COVID-19 համավարակի դեմ պայքարում Իջեւանի ԲԿ-ում ցուցաբերված բուժօգնությունը։ Քննարկվել են Իջեւանի ԲԿ-ում մի շարք նոր ծառայությունների ներդրման հարցերը, որը մարզի համար ռազմավարական նշանակություն ունի: Քննարկվել են նաեւ բուժաշխատողների շարունակական բժշկական կրթության բարելավման շուրջ հարցեր: