
Փետրվարի 18-ին եւ 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն