Գլխավոր Без рубрики Միմյանց գրքեր նվիրենք

Միմյանց գրքեր նվիրենք

0

 Հասարակության՝ գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում  նշվում է Գիրք նվիրելու օրը։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ եւ գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

 

 

 

 

Մեկնաբանել