Գլխավոր Հասարակություն Քաջարանցիների վարկածը․ ինչո՞ւ են սպանել 59-ամյա տղամարդուն․«Հրապարակ»

Քաջարանցիների վարկածը․ ինչո՞ւ են սպանել 59-ամյա տղամարդուն․«Հրապարակ»

0

Փետրվարի 18-ի գիշերը Քաջարանի իր բնակարանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասի պետ Արմեն Ոսկանյանը: Նա մահացել է գլխի մասում ստացած հարվածներից: Քաջարանի բնակիչները  «Հրապարակ»–ին պատմել  են, որ Ոսկանյանը՝ 59 տարեկան, համեստ անձնավորություն է եղել՝ «ոչ մեկին չոռ չի ասել»: Նա «Մանց» սուպերմարկետի սեփականատերն էր, որով զբաղվում էր նրա կինը: Վարկած կա, որ Ոսկանյանին սպանել են թալանի նպատակով:

Նախկինում եւս նրա տանից գողություն է եղել: Մյուս վարկածի համաձայն սպանության պատճառը պարտքերն էին, ինչ-որ գումարային հարցեր կային:

Արմեն Ոսկանյանը Քաջարանի կոմբինատում շինարարական բրիգադ էր ղեկավարում: Պատմում են, որ սպանության գիշերը նա տանը մենակ է եղել: Ընտանիքը Երեւանում էր: Հարեւանները զանգել են կնոջը, ասել են, որ տանից ինչ-որ տարօրինակ ձայներ են լսվում: Զանգահարել են տուն, բայց Արմեն Ոսկանյանը զանգերի չի պատասխանել:

Որդին՝ Մարտինը գնացել է Քաջարան: Նա վրա է հասել, երբ հանցագործը դեռ տանն է եղել, սակայն անմիջապես փախել է: Սպանվածի որդին, փաստորեն, տեսել է մարդասպանին: Հորը նա հայտնաբերել է նկուղում:

Մեծ է հավանականությունը, որ Արմեն Ոսկանյանը սպանվել է, որովհետեւ տեսել է գողի դեմքը:

 

 

Մեկնաբանել