
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Օհանավան գյուղում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել Արսեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարությունը) եւ 34-139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: