
Այսօր, փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիսից դեպի ժողովրդին հայտնի՝ Զանգեր տանող հատվածում բեռանատար ավտոմեքենան, դեռեւս անհայտ հանգամանքներում, ամբողջովին փակել է ճանապարհը։

Երեւթեւեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատարներ Կարեն Օհանյանի եւ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։