«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը հանդես են եկել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով:
Նախագծի հեղինակներն առաջարկում են ստեղծել գերեզմանների միասնական էլեկտրոնային շտեմարան՝ միասնական էլեկտրոնային տվյալների բազա, որտեղ պահվելու են Հայաստանի բոլոր գերեզմանների վերաբերյալ տվյալները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: