Հայաստանում 2020 թվականին գյուղատնտեսական արտադրության աճը 2019 թվականի համեմատ կազմել է 1,5 տոկոս բուսաբուծական արտադրանքի արտադրությունը 2,3 տոկոսով ավելացնելու հաշվին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը: «Ագրոարդյունաբերական համալիրն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ռազմավարական ոլորտներից է:
Բոլոր երկրները մշակում եւ իրականացնում են մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանող հետեւողական քաղաքականություն: 2020 թվականին գյուղատնտեսական հատվածում արձանագրված դրական միտումները ոչ թե մեկ տարվա, այլ ոլորտում իրականացվող պետական հետեւողական քաղաքականության եւ մասնավոր ներդրումների արդյունք են: Դրա արդյունքում ոլորտը հինգ տարվա ընթացքում աճել է 1,5 անգամ: Ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում աճել են 2015 թ.-ին 10,7 մլրդ դոլարից մինչեւ 16,0 մլրդ դոլար 2019 թվականին»,- Քամալյանը: