Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Մեկ օրում՝ երկու հանդիպում

Մեկ օրում՝ երկու հանդիպում

0

 Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, մարզպետի խորհրդականը, օգնականը:

Հանդիպման նպատակը Վայոց ձորի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ հաստիքներում նշանակված անձանց աշխատանքի հաճախելու, ընթացիկ աշխատաժամանակի հաշվարկի, դրանց նկատմամբ վերահսկողական գործուն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերի քննարկումն էր, ինչպես նաեւ դպրոցներում առկա խնդիրների բարձրաձայնումը, քննարկումը եւ լուծման հնարավոր ուղիների որոնումը:

Նույն օրը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության դասընթաց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Արայիկ Մուրադյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետի օգնական Արմինե Ասատրյանը եւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Զորահավաքային նախապատրաստության դասընթացը վարում էր մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, իսկ քաղաքացիական պաշտպանության դասընթացը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը:

Մեկնաբանել