Գլխավոր Մարզեր Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

0

Սեւ ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին եւ 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում եւ լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը եւ առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երեւան քաղաքում՝

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել