Գլխավոր Արտակարգ Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի եւ իր «կորելու» մասին

Խաչատուր Աբովյանը՝ կամուրջը պայթեցնելու ահազանգի եւ իր «կորելու» մասին

0

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի բնակիչ Խաչատուր Աբովյանը զանգահարել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հայտնելով, որ պատրաստվում է պայթեցնել Գագարինի կամուրջը: Երեկվանից տեղեկությունը տարածվել է մամուլում, սակայն թե ինչ է կատարվել իրականում նշված չէ: Այդ զանգից հետո Աբովյանին բերման են ենթարկել ոստիկանություն, նա բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այս պահին դեռ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Սեւանի բաժնում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Խաչատուր Աբովյանի հետ՝ հասկանալու համար, թե որն էր սոցապ նախարարություն կատարած զանգի պատճառը:

– Խաչատուր, ինչո՞ւ էիք զանգահարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու եք:

– Բիզնեսով զբաղվող տղա եմ, խնդիրն էն է, որ ուզում եմ տարածք գրավ դնեմ, փող վերցնեմ: 5 մլն դրամ վարկ եմ ուզում՝ գործերս առաջ տանելու համար: Հաստոցաշինական գործունեություն եմ ուզում ծավալել: Իմ շինությունը, որ պետք է գրավադրեմ, ուզածս վարկի չափից 4 անգամ թանկ արժե: Բայց բանկից չեն հաստատում գործարքը՝ պատճառաբանելով, որ գրավադրվող գույքը Գագարինում է, իսկ Գագարինը կարգավիճակ չունի. ոչ ավան է, ոչ թաղամաս է, ոչ գյուղ է: Դրա համար էլ բանկերը չեն կողմնորոշվում՝ ինչ կարգավիճակով գրավ վերցնեն դա: Մի քանի բանկի եմ դիմել: Գնացել եմ ֆինանսների նախարարության կազմակերպություններից մեկը՝ կորոնավիրուսի համար նախատեսված միջոցառումներից օգտվելու եւ վարկ վերցնելու հարցով, բայց դրա համար էլ պիտի մեր շրջանից 2 մեծ ընկերություն երաշխավոր կանգնի, որ տան. կարգն այդպես է:

– Գագարինը Սեւան քաղաքի մեջ չի՞ մտնում:

– Եթե գնամ քաղաքապետարան ինչ-որ բան լրացնելու, կգրվի Սեւան՝ Գագարին. ասում են թաղամաս է ոնց որ: Իմ շենքի վկայականի մեջ գյուղ Գագարին է գրված, անձնագրիս մեջ Գագարին ավան է գրված: Այս վիճակն է մեզ մոտ, ես բանկին չեմ մեղադրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել