Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Գազալցակայանի սպասասրահում զոհված հերոսների նկարներն են (Ֆոտո, վիդեո)

Գազալցակայանի սպասասրահում զոհված հերոսների նկարներն են (Ֆոտո, վիդեո)

0

Արագածոտնի մարզի Ափնա գյուղում գտնվող գազալցակայանի սպասասրահում ցուցադրված են արցախյան առաջին պատերազմում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների լուսանկարները:

Ավելացել են նաեւ վերջին պատերազմում նահատակված տղաների լուսանկարները: Սպասասրահում տեղադրված հեռուստացույցով օրը 24 ժամ հայրենասիրական երգեր են հնչում: Մինչ մեքենաները կլիցքավորվեն, վարորդներն ու ուղեւորները շտապում են սպասասրահ՝ հերթական անգամ նայում լուսանկարներին ու կրկին վերապրում պատերազմը, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ են այստեղ՝ նախ զարմանում, հետո շնորհակալություն են հայտնում հայրենասիրական այս քայլի համար:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի, Marzer.am

Մեկնաբանել