Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է հողի վրա ամուր կանգնողի համար

Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է հողի վրա ամուր կանգնողի համար

0

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզպետներ Դավիթ Գեւորգյանի, Արարատ Գրիգորյանի, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամաս` մասնակցելու փետրվարի 23-ին` Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Տոնական օրվան ընդառաջ շնորհավորելով ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարական կազմին եւ աշխատակիցներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդգծել է, որ Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է յուրաքանչյուրի համար, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում հայրենի օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին:

Նա ռուս գործընկերներին մաղթել է քաջառողջություն, աշխատանքային ու անձնական բազում հաջողություններ:

 

Մեկնաբանել